Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Ծրագիր

Ծրագիր

12.07.2011

Մենք ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս , համախմբվել ենք Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միություն` ՀԺԱՄ կուսակցության շարքերում և միավորել մեր ուժերը` կերտելու ժամանակակից իրավական, սոցիալական պետություն, կառուցելու ազատ և արդյունավետ տնտեսություն, կայացնելու քաղաքացիական հասարակություն:

 

Ներածություն

Անկախությունից հետո` Հայաստանի Հանրապետության, հասարակական- քաղաքական հասարակարգի արմատական փոփոխությունը առաջացրեց անցումային հասարակություններին հատուկ բազմաթիվ ճգնաժամային խնդիրներ որոնք ավելի խորացան հանրային և քաղաքական անարդյունավետ և ապաշնորհ կառավարման հետևանքով: : Շուրջ երկու տասնամյակ տնտեսության արմատական բարեփոխման առաքելությամբ իշխանության եկած քաղաքական ուժերը, ցավոք, բարեփոխման քաղաքականության հիմքում դրեցին անձնական շահամոլական նկատառումները և վայրագ տնտեսական մոտեցումները: Հեշտ հարստանալու մոլուցքով տարված իշխանության վերնախավը իրեն հաշիվ չտվեց այն հետևանքի համար, որն անխուսափելի էր այդ քաղաքականությունը վարելու դեպքում: Իրավական, սոցիալական և տնտեսական ինստիտուտների ձևավորման գործում իշխանությունների ուղղակի պարտավորությունների կատարման հանցավոր թերացումն ու ձգձգումն առաջացրին իրավական որոշակի վակուում, որն էլ նպաստեց տրնտեսության քրեականության երևույթին: Պետական կառույցների և գործարար միջավայրի սերտաճումը ստեղծեց կոռուպցիայի բուռն զարգացման պարարտ հող և դրեց օլիգարխական համակարգի հիմքը: Հասրակությունը երկփեղվեց 2 բևեռների` մի փոքր խումբ հարուստների և ճնշող մեծամասնություն կազմող աղքատների: Չնայած կատարվող բարեփոխումներին հասարակությունը դեռ հուսախաբ է ներկա իշխանություններից, մարդիկ այլևս չեն վստահում օրենքների արդարացիությանը և պետական կառույցների գործունեության արդյունավետությանը: Մեր երկրում իշխանության հեղինակությունը որոշվում է հիմնականում այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են արդարությունը, ազնվությունը, պարկեշտությունը, բարոյական այն մթնոլորտը, որը նա ձևավորում է: Մեր հասրակության պետական այրերից առաջին հերթին պահանջվում է լինել բարոյական և արդարամիտ:
Հասարակության հիասթափությունը իր առաջնորդներից կարող է շատ արագ հանգեցնել անդառնալի կորստի: Հասարակությունը հասունացել է և ենթագիտացորեն դրել արմատական բարեփոխման խնդիր:
Մենք կարծում ենք, որ այս փուլում անհրաժեշտ է մեր հասարակության և իշխանությունների մտածելակերպերի հայեցակարգային, արմատական փոփոխություններ:

Ձևավորե´նք միջին խավ

Յուրաքանչյուր զարգացած ժողովրդավարական պետության հիմքը հանդիսանում է միջին խավը: Ներկայիս արևմտյան զարգացած պետություններում միջին խավը կազմում է հասարակության շուրջ 80 տոկոսը: Հայաստանում հասարակության չնչին տոկոսն է կազմում միջին խավը: Միջին խավի ձևավորման կարևորագույն տարրերից է փոքր և միջին բիզնեսը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում փոքր և մջին բիզնեսը գտնվում է անմխիթար պայմաններում: Բավական մեծ է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը:

Մենք առաջարկում ենք`


անցնել պրոգրեսիվ հարկատեսակի
• Փոքր բիզնես - (մինչև 20 մլն.շրջանառություն) - ազատել հարկերից
• Միջին բիզնես -կրճատել հարկերը 30%-ով
• Խոշոր բիզնես- բարձրացնել հարկերը 30%-ով

Պետության սոցիալական քաղաքականությունը պետք է համահունչ լինի բնակչության ներկայիս դրությանը, մասնավորապես իր մեջ ներառելով նաև ժողովրդագրական հիմնախնդիրները:
Մենք առաջարկում ենք`


• Յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխայի համար սահմանել նպաստ` ամենաքիչը նվազագույն սպառողական զաբյուղի չափով, մինչև երեխայի 16 տարեկան դառնալը,
• բազային կենսաթոշակը և ընտանեկան նպաստները սահմանել առնվազն նվազագույն սպառողական զաբյուղի չափով:

Մեր ապագան երիտասարդությունն է, ճանապա´րհ տանք նրանց

Զարգացման մեծ հեռանկարներ ունեն այն պետությունները, որոնք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ` երիտասարդության ուժն ու ռեսուրսներն օգտագործելու, երիտասարդությանն ինքնադրսևորման դաշտ և գործունեության իրական լծակներ տրամադրելու համար: Հայաստանի Հանրապետությունում երիտասարդությանը չեն տրամադրվում բավական հնարավորություններ` որակյալ և մատչելի կրթություն ստանալու, աշխատելու և ակտիվորեն ինքնադրսևորվելու համար:

Մենք առաջարկում ենք`

• 30 %-ով կրճատել բոլոր պետական ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների ուսման վճարները,
• ուսանողների համար ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր ամառային արձակուրդներին աշխատելու և վարձատրվելու համար(ուսանողական ջոկատների վերստեղծում),
• ուսանողության համար սահմանել 50 տոկոս զեղչ` բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար (բացի տաքսի ծառայություններից),
• ուսանողների համար սահմանել զեղչային համակարգ` ամառային հանգստից օգտվելու համար:
• ստեղծել հատուկ հիմնադրամ, որը ուսանողներին` ըստ կարիքավորության աստիճանի կտրամադրի ուսման վարձի զեղչեր, ընդհուպ մինչև վարձից ազատել:

Դրամ չունենալը, չպետք է խոչընդոտի լավ սովորող երիտասարդի կրթությանը:

 

Օգնե´նք գյուղացուն գործով, այլ ոչ թե խոսքով

 

Յուրաքանչյուր ժողովրդի սիրտը բաբախում է գյուղում: Գյուղն է սնում պետությանը: Հետևաբար, գյուղացու և գյուղի զարգացման համար պետք է հոգան բոլորը: Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունում գյուղացիությունը գտնվում է անօգնական և անմխիթար վիճակում:

Մենք առաջարկում ենք`

• թեթևացնել գյուղացուց գանձվող հարկերը, մասնավորապես հողի հարկի և ոռոգման ջրից գանձվող գումարները,
• սահմանել երկարաժամկետ արտոնյալ վարկային պայմաններ գյուղացիների համար,
• պետությունը պետք է ստանձնի պարարտանյութերի և թունաքիմիկատների ներկրումը`սահմանելով ինքնարժեք, գումարած տեղափոխման, պահպանման և բաշխման ծախսեր,
• ստեղծել գյուղացու բերքի մթերման արդյունավետ և շահավետ համակարգ`թույլ չտալու համար մթերող կազմակերպությունների կողմից հնարավոր չարաշահումներ,
• բնական աղետներից գյուղացու կրած վնասի արագ փոխհատուցում (նախնական պայմանագրի կնքում գյուղացիների հետ հնարավոր վնասի փոխհատուցման կապակցությամբ),
• գյուղատնտեսական գարնանային և աշնանային աշխատանքների ժամանակ գյուղացիներին տրամադրել վառելանյութի ձեռք բերման համար զեղչային կտրոններ (ըստ մշակվող հողատարածքի մեծության):

 

 


Ազատ, անվտանգ և հզոր Հայաստան


Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում պետք է դրված լինի ողջ աշխարհի հայության խաղաղության և անվտանգության ապահովման հարցը: Արցախյան հիմնահարցը բոլորիս գերագույն խնդիրն է: Արցախյան հարցի լուծման համար անհրաժեշտ է համախմբել ողջ աշխարհի հայության ներուժը: Այս հարցի կապակցությամբ յուրաքանչյուր որոշում պետք է բխի հայ ժողովրդի կենսական շահերից: Այս և մի շարք այլ խնդիրների լուծման կապակցությամբ էական է Հայաստան-Սփյուռք կապերի էլ ավելի աշխուժացումը և համագործակցության ծավալումը ոչ միայն ֆինանսական, այլ նաև կրթության և գիտության, տուրիզմի, մշակույթի, բիզնեսի ոլորտում փորձի փոխանակման և այլ հարցերում: Ամբողջ աշխարհի հայության ներուժով պետք է հասնել հայոց Ցեղասպաության ճանաչմանը և Թուրքիայի կողմից հասցված վնասների փոխհատուցմանը: Էապես կարևոր է Վրաստանում հայ համայնքի համար կյանքի պայմանների բարելավումը և վիրահայության ու ջավախահայության առաջընթացը, քանզի այն էական նշանակություն ունի հայ ժողովրդի միասնականության և մեր տարածաշրջանում ամուր դիրքեր գրավելու համար:


ԵՐԿՐԻ ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է`


Հասարակությունը պետության դերն ու հեղինակությունը գնահատում է նրա արդարության, ազնվության և պարկեշտության աստիճանով: Իշխանությունը պետք է արժանի լինի իր ժողովրդին:
Հասարակության հիասթափությունը իշխանությունից և կուսակցություններից թուլացնում է պետությունը, դարձնում խոցելի, վտանգում է ազգի ձեռքբերումները, նվաճումները և հաղթանակները, որի համար ժողովուրդը վճարել է մեծ զրկանքներով և անմռունչ համբերությամբ:
Մենք ձգտում ենք իշխանության ամբողջ ուժը ծառայեցնել ժողովրդի խորքային շահերին:

 

 

Երկրի տիրոջ իրավունքը ժողովրդինն է:
Ժողովուրդն է երկրի իրական տերը:
Մեր ուժը ճշմարտության մեջ է:

 

1.ՀԺԱՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ`

 

Քաղաքացիների կամավորության սկզբունքով միավորված քաղաքական կազմակերպություն է, որի անդամենրը կանոնադրությամբ օժտված են հավասար իրավունքներով:
Քաղաքական դպրոց է, որտեղ պատրաստվում են բարձր որակավորմամբ կադրեր:
Նրանք են, ովքեր իրենց պատասխանատու են համարում երկրի, պետականության ճակատագրի, ազգի ներկայի ու ապագայի համար, համոզված են, որ համագործակցող հայի կոլեկտիվ մտածողությամբ կարելի է կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հայ ժողովրդին կդնեն զարգացման բարձր հարթության վրա:


ՀԺԱՄ ԱՐԺԵՔՆԵՐԸ`

Մեր ամենամեծ ուժը մարդն է, ով դավանում է `
• Հայրենասիրություն
• Նորարարություն
• Համագործակցություն
• Ընտանիք, աշխատանք
• Բարոյականություն
• Մարդասիրություն
• Ողջախոհություն
• Ժողովրդավարություն

 

 

2. ՀԺԱՄ-ը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

Մենք` ասած խոսքի և արած գործի համար պատասխանատու ենք ժողովրդի առջև:
Մենք ձգտում ենք երկիրը պահպանել ցնցումներից և փորձում ենք ապահովել ժամանակի և ժառանգականության կապը:
Մենք փոքր և միջին գործարարության խթանման և նրա զարգացման հիմնախնդիրները առաջ քաշող, հասարակության մեջ միջին խավի ձևավորման ու նրա շահերը ներկայացոնղ քաղաքական ուժ ենք:
Մենք պատրաստ ենք երիտասարդությանը տրամադրել գործունեության լայն դաշտ և լծակներ` սեփական նորարարական մոտեցումներն ու գաղափարները առաջադրելու և իրականացնելու համար:
Մենք ձգտում ենք իրավունքի գերակայությանը և օրենքի իշխանությանը:
Մենք կողմ ենք այնպիսի գործողությունների, որոնք բխում են ողջախոհությունից:
Մենք առաջարկում ենք այնպիսի փոփոխություններ, որոնք հայ ժողովրդին կդնեն զարգացման բարձր հարթության վրա:

 

 

3. ՀԺԱՄ-ի ՆՊԱՏԱԿԸ`

ԱԶԱՏ, ՀԱՐՈՒՍՏ և ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆՆ է, որը պետք է կառուցի`

Նորարար,
համագործակցող,
կոլեկտիվ մտածող հայը


4. ՀԺԱՄ ԱՌԱՋԻԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ`


• Կառուցել նոր որակի հասարակություն, որտեղ կրթված մարդը գերագույն արժեք է:
• Հասարակության և տնտեսության բարեփոխմամբ բարեկեցության մակարդակի աճը:
• Հեղինակավոր իշխանությունների ձևավորումն ու իշխանության հեղինակության բարձացումը:
• Պետության հզորացումն ու ամրապնդումը:
• Մեր պետականության կառուցման գործընթացի արդար և արդյունավետ ընթացքի իրականացումը:

 

 

 

 

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6