ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Կուսակցության պատմություն |
Կուսակցության պատմություն
ՀԺԱՄ կուսակցության պատմությունը
ՀԺԱՄ կուսակցությունը Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության 13-րդ համագումարում վերակազմակերպման արդյունքով առանձնացված հասարակական-քաղաքական միավոր է: ՀԺԱՄ առաջին համագումարը տեղի է ունեցել 2001թ. հոկտեմբերի 4-ին: Հիմնադրման օրվանից ՀԺԱՄ-ը որդեգրել է <<Ձևավորե´նք միջին խավ>> կարգախոսը և իր գործունեությունն ուղղորդել փոքր և միջին գործարարների շահերի պաշտպանությանը:
2003 թ. ՀԺԱՄ-ը մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին` պաշտոնապես ստանալով 4.8% քվե: 2003 թ. ԱԺ պատգամավորական ցուցակը գլխավորում էին Սեյրան Ավագյանը (ՀԺԱՄ նախագահ) , Հարություն Փամբուկյանը (հայտնի գործարար,այժմ ԱԺ պատգամավոր) Սպարտակ Մելիքյանը (այժմ`ԱԺ պատգամավոր):
ՀԺԱՄ կուսակցության 1-ին համագումարում նախագահ է ընտրվել Սեյրան Ավագյանը: Նախագահի տեղակալներ` երջանկահիշատակ Սեմյոն Բաղդասարյանը (նախկինում` ԱԺ պատգամավոր), Գագիկ Հովհաննիսյանը (նախկինում` Պետական գույքի կառավարման նախարարության գլխավոր վարչության պետ):
2003թ. տեղի ունեցած ՀԺԱՄ երկրորդ համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Սեյրան Ավագյանը: Տեղակալներ` Գագիկ Հովհաննիսյան, Սպարտակ Մելիքյանը (գործարար), Միքայել Մելքումյան (նախկինում` ՊԳԿՆ նախարարի տեղակալ): Համագումարը հաստատել է 2003թ. ԱԺ պատգամավորական ցուցակը և մշակել ընտրություններին հանդես գալու քաղաքականություն: 2003 թ. ՀՀ նախագահական ընտրություններում ՀԺԱՄ-ը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
Կուսակցության 3-րդ համագումարը տեղի է ունեցել 2004թ նոյեմբերի 21-ին, որի արդյունքում ընդունվել է կանոնադրություն` նոր խմբագրությամբ: Կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվել է Սեյրան Ավագյանը (2004թ.-ին` ՀՀ նախագահի խորհրդական), տեղակալներ` Վահրամ Մկրտչյանը (2004թ.-ին` Երևան-Ջուր ընկերության <<Մաշտոց>>մասնաճյուղի տնօրեն), Ատոմ Սիմոնյանը (2004թ.-ին` Երևան-Ջուր ընկերության <<Քանաքեռ-Զեյթուն>>մասնաճյուղի տնօրեն), Աշոտ Ավալյանը (ՀՀ բնապահպանության նախարարության<<Արգելոց>>համալիրի տնօրեն): Համագումարը մշակել է կուսակցության արտախորհրդարանական պայմաններում գործելու ռազմավարությունը:
2005 թվականին տեղի է ունեցած ՀԺԱՄ 4-րդ համագումարում հավանություն է տրվել ՀՀ-ում նախագահի կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումներին :
2007 թ. ՀԺԱՄ-ը չի մասնակցել ԱԺ ընտրություններին:
5-րդ արտահերթ համագումարում, որը տեղի է ունեցել 2007թ. դեկտեմբերի 26-ին, որոշվել է 2008 թ. կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Համագումարում ողջույնի խոսքով հանդես են եկել Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խմբակցության նախագահ, ԱԺ պատգամավոր), Հերմինե Նաղդալյանը (ԱԺ պատգամավոր):Ելույթներ են ունեցել Սեյրան Ավագյանը (ՀԺԱՄ նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ),Վահրամ Մկրտչյանը (ՀԺԱՄ նախագահի տեղակալ, <<Բարեպաշտ սերունդ>>հիմնադրամի տնօրեն):
6-րդ համագումարը կայացել է 2009 ապրիլի 18-ին: Ընդունվել է կուսակցության նոր կանոնադրությունը` նոր կառուցվածքով: Ընտրվել է 24 հոգուց բաղկացած ՀԺԱՄ նոր վարչություն: ՀԺԱՄ վարչության նախագահ է ընտրվել Վահրամ Մկրտչյանը, իսկ ՀԺԱՄ խորհրդի նախագահ` Աշոտ Ավալյանը:
2009թ. մայիսի 16-ին կայացել է ՀԺԱՄ 7-րդ արտահերթ համագումարը: Այն մշակել է ՀԺԱՄ կուսակցության քաղաքական նոր ռազմավարությունը, կատարել մարտավարական որոշակի փոփոխություններ: Համագումարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Արշակ Սադոյանը (ԱԺԴ կուսակցության նախագահ), Սպարտակ Մելիքյանը (ԺԱԿ կուսակցության նախագահ), Արամ Հարութունյանը (<<Ազգային համերաշխություն>> կուսակցության նախագահ), Վահրամ Մկրտչյանը, Վահրամ Ղազարյանը, Հայկ Կոնջորյանը, Կարեն Սիրունյանը, Վիտալիկ Ալեքսանյանը:
ՀԺԱՄ 7-րդ համագումարում արձանագրվել է, որ կուսակցությունն իր գործունեության առաջին փուլում խնդիր էր դրել հանրային գիտակցության մեջ ամրացնել միջին խավի կարևորության գիտակցումը: Այս խնդիրը հիմնովին լուծվել է, քանի որ արդեն իսկ երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու կառավարությունը բարձրաձայնում են միջին խավի ձևավորման անհրաժեշտության մասին: Ավելին, առանց դրա հնարավոր չեն համարում Հայաստանի հետագա զարգացումը: Այսուհետ` ՀԺԱՄ-ը խնդիր է դնում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների, մտավորականության և երիտասարդության մեջ առաջացնել իրենց ընդհանուր շահերի գիտակցում: