ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Նորություններ |
Ավտոերթ դեպի Աշտարակ

2011 թ. հունիսի 11-ին ՀԺԱՄ կուսակցությունը կազմակերպեց ավտոերթ դեպի Աշտարակ: Դրոշներով և կարգախոսներով (Սթափվի՜ր, Շուտով սկսվելու է...) ավտոերթը մեկնարկեց ՀԺԱՄ կենտրոնական գրասենյակից (Զաքյան 10) : Պտտվելով Երևանի փողոցներով, այնուհետև, ավտոերթը ուղղություն վերցրեց դեպի Աշտարակ: Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ հանդիպում ՀԺԱՄ կուսակցության տեղական գրասենյակի ակտիվի հետ: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր ` տնտեսության, երիտասարդության, արտագաղթի անթույլատրելիության և այլ բնագավառների վերաբերյալ: Այնուհետև այցելություն կատարվեց Օշական, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Տեղի թանգարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում հայոց գրերի ստեղծման և դպրության հետ կապված: Այնուհետև այցելություն կատարվեց Դղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որից հետո ՀԺԱՄ ակտիվը վերադարձավ Երևան:
Կարդացեք նաև |