Երեքշաբթի, 24 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Հայտարարություններ

ՀԺԱՄ կուսակցության հայտարարությունը Արմավիր քաղաքի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ:

21.03.2011

     2011թ. մարտի 20-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները կարևոր ստուգատես էին ՀՀ իշխանությունների համար: Ընտրությունների ընթացքն ու արդյունքները արձանագրեցին ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից հնչեցվող բարեփոխման խոստումների կատարյալ սնանկությունը: Քաղաքապետի պաշտոնում վերընտրված ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, կատարյալ ամենաթողության պայմաններում, տեղական իշխանությունների և օլիգարխիկ տարրերի բացահայտ աջակցությամբ` ի ցույց դրեց Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման մեխանիզմները, որոնք գրեթե ոչնչով չէին տարբերվում նախորդ ընտրություններից: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքը յուրաքանչյուր տիպի այլակարծության և փոփոխությունների նկատմամբ, որի դիրքերից այս անգամ հանդես էր գալիս երիտասարդ անկուսակցական թեկնածու Սևակ Մինասյանը: Հաջող ընտրությունների ձախողմանը մեծապես նպաստեց նաև տեղի ոստիկանությունը, որը հանդես գալով բիրտ ուժի դիրքերից նույնիսկ ձերբակալեց ընտրակաշառքը կանխող, Սևակ Մինասյանի կողմնակից Անուշավան Ալեքսանյանին, ով մինչ այժմ գտնվում է կալանքի տակ: Նման երևույթները ստվեր են գցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՙզրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կաշառակերության նկատմամբ՚ հայտարարության վրա, ինչպես նաև խորացնում մեր հասարակության մեջ անարդարության զգացումը` տասնյակ հազարավոր մարդկանց ուղղորդելով դեպի Մատենադարանի հրապարակ:
ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է Արմավիրում բացահայտ խախտումներով անցկացված ընտրությունները: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իշխանական կոալիցիան ապրում է քաղաքական մտքի խորագույն ճգնաժամ և չի կարող առաջարկել երկրի զարգացման նոր և արդյունավետ ճանապարհներ, առավելևս, չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում արդար ընտրությունների կազմակերպման և անցկացման երաշխավոր: Այս հանգամանքը պետք է մեծապես մտահոգի ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ այսուհետ իրականացվելիք յուրաքանչյուր ՏԻՄ ընտրություն կանխորոշելու է 2012թ. խորհրդարանական ընտրությունների որակը:


ՀԺԱՄ վարչություն

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6