ՀԺԱՄ-ի հիմքի վրա ստեղծվում է պրոսերժական հերթական կուսակցությունը:
Կիրակի, 19 Օգոստոսի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Մամուլը մեր մասին

ՀԺԱՄ-ի հիմքի վրա ստեղծվում է պրոսերժական հերթական կուսակցությունը:

21.08.2009


Այս
նախաձեռնության հեղինակը Տիգրան Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանն են:

Մինչ հայաստանյան ընդդիմությունը ակտիվորեն ներգրավված է մարզային այցելություններում եւ մարզերում իր ակտիվիստների հետ աշխատանքների համակարգմամբ, իշխանական համակարգում եւս լուրջ խմորումներ են գնում: Եթե ընդդիմության դեպքում դա կազմակերպչական ու բաց գործունեություն է, ապա իշխանությունների ներսում ամեն ինչ տեղի է ունենում ներիշխանական կուլիսներում եւ կրում է ինտրիգային բնույթ:

Այսպեսմեր հավաստի աղբյուրների փոխանցմամբիշխանությունները որոշել են քաղաքական դաշտում նորկուսակցություններ աճեցնելքանի որ ստեղծված ներկա կոնֆիգուրացիաներբ գոյություն ունի բրգաձեւ իշխանություն եւընդգծված ու միասնական ընդդիմությունոչ մի կերպ ձեռք չի տալիս Սերժ Սարգսյանին: Եվ ահա, իշխանությունը որոշել է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) նախաձեռնությամբ նոր կուսակցություն ստեղծել: Այդ նպատակով ընտրվել է ներկայումս անղեկավար մնացած ՀԺԱՄ-ը (Հայաստանի ժողովրդավարական, ազատական միություն), որի հիմքի վրա էլ կառուցվելու է նոր քաղաքական ուժը, որը սկզբում մեղմորեն, ապա նաեւ ակնհայտ կերպով կսատարի Սերժ Սարգսյանին: Նախատեսվում է, որ այդ վերածնված կուսակցությունը կհամալրվի չարատավորված անուններով եւ հատկապես երիտասարդներով: Դրա հիմնական նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանի անունը չկապվի միայն «Հանրապետական» կուսակցության հետ: Փորձ է արվելու Սերժ Սարգսյանին ինչ-որ կերպ տարանջատել ՀՀԿ-ից, կամ ավելի ճիշտ կլինի ասել` նույնպիսի հենարան լինել նրա համար, ինչպիսին ՀՀԿ-ն է: Հիշեցնենք, որ ժամանակին նույն նպատակն էր հետապնդում նաեւ եվրոպաներում կրթված երիտասարդներով համալրված ՄԻԱԿ կուսակցության ստեղծումը, որի կնքահայրը Սերժ Սարգսյանի փեսան էր` Միքայել Մինասյանը: Այս պրոյեկտի իրագործմամբ նրանք փորձում էին այնպես անել, որպեսզի Սերժ Սարգսյանի անունը կապվի նաեւ նոր ու թարմ, երիտասարդական ուժի հետ, որ տպավորություն ստեղծվեր, թե նոր սերունդը, երիտասարդությունը, սատարում է Սերժ Սարգսյանին: Ի դեպ, ամեն ինչից զատ, դա նաեւ խոսում էր Սերժ Սարգսյանի բարդույթների մասին, որ նա դեռեւս խնդիր ունի թոթափել անգրագետ գավառականի պիտակը եւ տպավորություն ստեղծել, թե եվրոպական մտածողությունն իրեն խորթ չէ: Բայց, ինչպես ցույց տվեց իրականությունը, ՄԻԱԿ-ը շատ արագ վարկաբեկվեց, երբ մարտի 1-ից հետո աջակցեց մարդասպան իշխանություններին ու գնահատական չտվեց տեղի ունեցածին:

Հիմա փորձ է արվում այդ նույն նախագիծը կազմակերպել ՀԺԱՄ-ի միջոցով, ինչն առաջացրել է ՄԻԱԿ-ի կնքահայր Միքայել Մինասյանի շատ ուժեղ խանդը: Փաստորեն, նախագահականում հիմա այդ հարցի շուրջ լուրջ պայքար է ընթանում, որտեղ Միշիկն ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի Տիգրան Սարգսյանի ձեռամբ ՀԺԱՄ-ի վերածնմանը: Բանն այնտեղ է հասել, որ նույն Միշիկը նախագահականում լուրջ լոբբինգ է իրականացնում, որպեսզի Տիգրան Սարգսյանը հեռացվի վարչապետի պաշտոնից: Դրա համար պատճառ է բերվում, որ վարչապետը երկրում ստեղծված իրավիճակին չի տիրապետում: Ընդ որում` այդ առումով Տ.Սարգսյանից շատերն են դժգոհ, քանի որ համարում են, որ նա անողնաշար վարչապետ է, որից ոչինչ կախված չէ: Նա անգամ չի կարողանում որեւէ ձեւով վերահսկել բյուջեի ծախսերը, եւ ով ինչ ուզում տանում է բյուջեից: Խոսքը վերաբերում է ազդեցություն ունեցող պետական հիմնարկներին` ԱԺ-ին, նախագահականին եւ անգամ որոշ նախարարությունների:

Նշենք նաեւ, որ ՀԺԱՄ-ային այս պրոյեկտի մեջ լուրջ դերակատարում է ունենալու նաեւ «Իրավունք դե ֆակտո» թերթը, որն այժմ գտնվում է ՀԺԱՄ-ի գրասենյակում, եւ ըստ մեր ունեցած տեղեկությունների` նույնպես լծված է Տ.Սարգսյանի նախաձեռնած ՀԺԱՄ-ի վերակենդանացման գործին: Մեր աղբյուրները նշում են, որ հենց դա է պատճառը, որ այդ թերթն ամեն կերպ ու բոլոր առիթներով վարկաբեկում է Ռոբերտ Քոչարյանին, բայց, դրա փոխարեն, փորձում է մեղմացնել Սերժ Սարգսյանին ուղղված հարվածները` կապված ԼՂ հարցում ստեղծված իրավիճակի հետ, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանին ուղղված հարվածները` կապված տնտեսության անմխիթար վիճակի հետ: Ներկայացվում է, որ ներկայումս գործող օլիգարխիկ համակարգը Ռ.Քոչարյանի ժամանակ է ստեղծվել, որ ներկա նախագահն ու վարչապետը դրա համար ավելի քիչ են պատասխանատու, որ ԼՂ խնդրում դժվարությունները եկել բարդվել են Սերժ Սարգսյանի վրա, թեեւ այդ ամենի հեղինակը Ռ.Քոչարյանն է:

Ի դեպ, այս պրոյեկտում մեծ դերակատարում է տրված նաեւ եկեղեցուն եւ նրա սպասավորներից «նժդեհամետությամբ» հայտնի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Բանն այն է, որ Կճոյանը, Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Կաթողիկոսը փորձում են պետության կառավարման այնպիսի մոդել կրկնօրինակել, որտեղ պետական կառավարմանը խառնված կլինի նաեւ եկեղեցին եւ կրոնապետության տարրեր կմտնեն` հավանաբար մտածելով, որ դա ավելի հեշտ կդարձնի երկրի կառավարումը: Այս վերջին հարցում մեծ է հատկապես Տ.Սարգսյանի դերը, ով իր վարչապետության օրոք էապես մեծ տեղ է հատկացնում եկեղեցուն:

Ի մի բերելով ասվածը` պետք է նկատենք, որ այս պրոյեկտով իշխանությունները ցանկանում են ձեւավորել արդեն երկար տարիներ իրենց երազած «երրորդ բեւեռը»: Ցանկանում են քաղաքական դաշտում կոնֆիգուրացիան այնպես փոխել, որ չլինի մի կողմում բրգաձեւ իշխանություն, մյուս կողմում` հստակ ուրվագծված եւ միասնական ընդդիմություն: Սրանով փորձ է արվում լղոզել ընդդիմադիր դաշտը եւ հասարակությանը մատուցել, որ գոյություն ունի նաեւ երրորդ բեւեռ, որի մեջ առանցքային դերը կկատարի արհեստածին ՀԺԱՄ-ը, որի հիմնական նպատակը «փոքր ու միջին բիզնեսին աջակցելն է», եւ որը արմատներով կապված է Հայ առաքելական եկեղեցուն: Բայց ամեն բան այդքան էլ հարթ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Արդեն նշեցինք, որ այս նախագծին լրջորեն ընդդիմանում է Միքայել Մինասյանը, մյուս կողմից` դեռ իրեն զգացնել է տալիս քոչարյանական թեւը:

Այսպիսով, իշխանական համակարգում այսօր կա երեք ընդգծված թեւ. մեկը Տիգրան Սարգսյանի թեւն է` վերը նշված մարդկանցով ու պրոյեկտով, երկրորդը նախագահական աշխատակազմում լուրջ դերակատարում ունեցող երիտասարդների թեւն է` Միքայել Մինասյանի գլխավորությամբ, որոնք որոշումների կայացման գործում լուրջ հավակնություններ ունեն, եւ վերջապես երրորդ թեւը Ռ.Քոչարյանի թեւն է, որը լուրջ կռիվ ունի թե նախագահականի, թե կառավարության հետ, որը շատ դժգոհ է, երբ ոտքի տակ են գցում Ռ.Քոչարյանի ձեռքբերումները: Այս թեւի կարկառուն ներկայացուցիչը Արմեն Գեւորգյանն է, իսկ դրսում Տիգրան Թորոսյանն ու Վարդան Օսկանյանը:

Սերժ Սարգսյանը դեռ որեւէ կերպ չի արձագանքում այս ներքին պայքարին, թեեւ համաձայնություն տվել է, որպեսզի Տիգրան Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը կյանքի կոչեն ՀԺԱՄ-ի վերակենդանացման ծրագիրը: Դա է պատճառը, որ հիմա ակտիվ թափով սկսվել է հասարակության համար համեմատաբար ընկալելի մարդկանց ներգրավումն այդ պրոյեկտում: Հատկապես ակտիվ գործընթացներ են ընթանում կրթված, խելացի երիտասարդներին ֆինանսական եւ այլ միջոցներով գայթակղելով այդ նախագծում ներգրավելու ուղղությամբ: Բանը հասել է նրան, որ այդ հավաքագրումը հասել է մինչեւ Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին, սակայն նրանք կտրականապես մերժել են այդ առաջարկը:

Թե որքանով այս հերթական «երրորդ բեւեռը» կկայանա` ցույց կտա ժամանակը, բայց արդեն այսօր ակնհայտ է, որ դա կախված է լինելու ոչ այնքան իշխանությունների շուստրիությունից, որքան իրական ընդդիմության հստակ ու պարզ դիրքորոշումից, որը հասարակությանը ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն կընձեռի

 

Արթուր Խեմչյան


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6