Շաբաթ, 21 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Վերլուծություններ

Իշխանամետ ընդդիմություն

29.07.2011

 

Ինչու՞ է Հայաստանի ընդդիմությունն այսքան իշխանամետ: Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտը ընդդիմությունների ստեղծման տեսանկյունից բավական հարմարավետ է: Այստեղ մշտապես ըդդիմության ստեղծման համար պարարտ հող կա: Որպես կանոն մեզանում ընդդիմությունները առաջանում են մի քանի հիմնական ճանապարհներով: Առաջին. օբյեկտիվ իրողություններից առաջացած ընդդիմություն: Սա գաղափարական ընդդիմություն է, որը ստեղծվում է հասարակության արդարացի բողոքի հիման վրա և անկեղծորեն առաջ է տանում հասարակության շահերը: Երկրորդ. ընդդիմադիր դարձած նախկին իշխանավորներ և դրնաց հարող խմբեր: Երրորդ. իրավիճակային ընդդիմություն: Այս տեսակը մշտապես կարող է վերածվել ընդդիմության, այն դեպքում, երբ իր գաղափարներն ու շահերը հակասում են ստեղծված նոր իրավիճակին: Հայաստանում բավականին տարածված է նաև չորրորդ, կարելի է ասել լաբորատոր պայմաններում ստեղծված կամ <<գենետիկորեն մոդիֆիկացված ընդդիմություն (իշխանության գենով)>>: Վերջինս ստեղծվում է իշխանության պրոեկտով, աճում է շատ արագ, առանց էական խոչընդոտների: Հայաստանի բարձրագույն իշխանությունը մշտապես ունի նման իմիտացիոն ընդդիմության հավանական թեկնածուներ, որոնք ամեն պահի կարող են շատ արագ հայտնվել քաղաքակն մարտադաշտում: Ընդդիմության տեսակները չեն սահմնափակվում վերը նշվածներով: Էականն այս պարագայում ոչ թե տեսակների բազմազանությունն է, այլ արդյունավետության աստիճանը:
Մեզ համար, թերևս, ամենից ցանկալին կլինի առաջին տեսակը: Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում կարելի է մտաբերել միայն 1990-ական թթ. կեսերին գործող որոշ ընդիմադիր ուժերի, որոնք հիմնված լինելով հասարակության արդարացի պահանջի վրա, փորձում էին մինչև վերջ պայքարել է հանուն հանրային շահերի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այսպիսի ընդդիմադիր ուժերը, ինչ որ պահի իշխանությունների հետ գալով կորպորատիվ համաձայնության, մոռանում են թե հասարակությանը և թե նրա հիմնական պահանջմունքը: Վերջին շրջանի դեպքերը դրա ամենավառ ապացույցներն են: Իշխանության քաղցրությունը պատրաստ է արմատախիլ անել նույնիսկ ամենից արմատական ընդդիմության արմատները: Այն, որ իշխանության և ընդդիմության միջև կարող են առաջանոլ կորպորատիվ շահեր` զարմանալի չէ: Այն, որ այդ շահերը կարող են փոխել ընդդիմության վարքագծի որոշակի կողմերը` ևս կանխատեսելի է: Այս պարագայում պետք է արժանին մատուցել իշխանություններին: Մրցավազքից առաջ հիմանական մրցակիցների չեզոքացնել կարողանալը ինչ որ բանի մասին խոսում է, սակայն ոչ երբեք ժողովրդի շահի մասին: Ցավոք, իշխանության և ընդդիմության միջև կատարվող յուրաքանչյուր գործարք կատարվում է հասարակության հաշվին: Եվ հասարակությունը կրկին հայտնվում է կոտրած տաշտակի առջև: Իշխանության խոստումների և ընդդիմության պահանջների իրագործումը հասարակության համար դառնում է ծիածանի պես գեղեցիկ, բայց և անհասանելի մի բան: Որպես կանոն, այսպիսի իրավիճակները տանում են անխուսափելի ճգնաժամերի: Հասարակությունն անցնում է հիասթափությունների, սիստեմատիկ շրջափուլերով: Իշխանության և ընդդիմության միջև հարաբերությունները վերածվում են իշխանության և իշխանության միջև հարաբերությունների: Հասարակության և իշխանության հարաբերությունները ստանում են երկկողմանի կոշտ բնույթ: Ընդդիմությունը կորցնում է իր հիմնական ֆունկցիոնալ նշանակությունը: Վերանում է հասարակության և իշխանության միջև գոյություն ունեցող միջնորդը, որը մի կողմից պետք է զգաստացնի իշխանություններին` հասարակության դժգոհ հատվածի շահերը ներկայացնելով նրան, մյուս կողմից զսպի հասարակությանը` հնարավոր անկանխատեսելի իրադարձություններից խուսափելու համար: Ինչ որ պահի այս երկու բևեռները միմյանց համար դառոնւմ են անճանաչելի ու անվերահսկելի: Արդյունքում, աստիճանաբար սկսվում է կոտրվել ենթադրյալ կայունության պատրանքը և հասարակությանը սկսում են չհետաքրքրել ամեն տեսակ կվազի ընդդիմությունները, իրենց կվազի հայրենասիրությամբ և պայքար,պայքարներով: 

 ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Հայկ Կոնջորյան

(Հոդվածը հրապարակվել է "Առավոտ" օրաթերթի, 2011 թ. հուլիսի 27-ի համարում)

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6