Երկուշաբթի, 23 Հուլիսի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Նորություններ

Վահրամ Մկրտչյանը` առաջին հորիզոնականում

23.09.2011

«www.sociology.am» կայքի կողմից անցկացված համացանցային հարցման արդյունքում քաղաքական գործիչների վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀԺԱՄ վարչության նախագահ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն և «Հանուն հայության հարատևման» շարժման համակարգող խմբի անդամ Վահրամ Մկրտչյանը: «Ինձ համար այս արդյունքն անակնկալ էր»,- ասաց Վ. Մկրտչյանը` հավելելով, որ սա իր անձնական վարկանիշի ապացույցը չէ, այլ բուհական երիտասարդության մի ստվար զանգվածի ակտիվության, ովքեր ընդգրկված են ՀԺԱՄ-ում, «Հանուն հայության հարատևման» շարժման մեջ և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աշխատանքներում:

Վ. Մկրտչյանը նշեց, որ իրենց հետ զրույցներում երիտասարդները շեշտում են` ցանկանում են նոր դեմքեր տեսնել վերնախավում: «Այո´, երիտասարդությունը նոր դեմքեր և թարմ գաղափարներ է փորձում ներմուծել քաղաքական դաշտ»,-ասաց նա: Իսկ այն հանգամանքը, որ հարցման ցուցակում ընդգրկված և հանրության լայն շրջանակին հայտնի գործիչները չեն արժանացել երիտասարդների ուշադրությանը, ըստ ՀԺԱՄ վարչության նախագահի, փաստում է` քաղաքական դաշտում սերնդափոխության կարիք կա:
Անդրադառնալով իրենց կողմից նոր որակի հասարակության ստեղծման անհրաժեշտությանը` Վ. Մկրտչյանը նշեց. «Մենք ցանկանում ենք նպաստել նոր որակի հասարակության ստեղծմանը, որը պետք է լինի փոխգործակցային: Հավանաբար հենց այս գաղափարն է նաև ընդունելի եղել քվեարկողների համար, այլապես ինչ ակնկալիք կարող են ունենալ ոչ պետական պաշտոնյա մարդուց: Եվ սա արդեն լուրջ պարտավորություն է»:
Հարկ է նշել, որ մրցութային ցուցակում ընդգրկված են եղել հանրությանը հայտնի քաղաքական գրեթե բոլոր գործիչները, այդ թվում նաև` երեք նախագահները:

Ա. ԴԵՂՈՅԱՆ

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA
Կարդացեք նաև

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԺԱՄ կուսակցության նամակը

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

«Գազպրոմը», Հայաստանի կառավարությունը և Իրան-Հայաստան կիսագործող գազատարը

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

Հրապարակվել է Սահմանադրության նախագծի 1-7 գլուխների նախնական տարբերակը

ՄԵՆՔ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ՉԱՓՈՎ, ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6