Ուրբաթ, 14 Դեկտեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Ելույթներ

ՀԺԱՄ Խորհրդի անդամ Տիգրան Եփրեմյանի ելույթը ՀԺԱՄ 10-ամյակին նվիրված համաժողովին

03.12.2011

Աշխարհը փոփոխվում է... Ապագան պատրաստվում է ամենևին տարբեր լինել անցյալից: 21-րդ դարը հավակնում է դառնալ խառնածին` հիբրիդային սոցիալական գոյացությունների ժամանակաշրջան: Այժմ ՙաջեր՚-ի և ՙձախեր՚-ի հին, միաչափ հարթությունները չափազանց պարզորակ են ժամանակակից խճճված քաղաքական լանդշավտների համակարգ բնութագրման համար: Եվ մեր ազգը` իբրև հավաքական անհատականություն պետք է հավակնի համարժեք պատասխաններ տալ հարափոփոխ աշխարհի տարաբնույթ մարտահրավերներին:
Դատելով անցյալի փորձից ժողովրդավարության ապագա զարգացման և կայունացման վրա ազդող 2 որոշիչ գործոններն են տնտեսական զարգացումը և քաղաքական ղեկավարությունը: Տնտեսական զարգացումը ժողովրդավարությունը հնարավոր է դարձնում, քաղաքական ղեկավարությունը` այն իրականացնում է:
Ժողովրդավարությունն ինքնին ոչինչ չի երաշխավորում: Այն առաջարկում է միայն հնարավորություն հաջողության հասնելու կամ պարտվելու: Այսու` ժողովրդավարությունը պարունակում է խոստում և մարտահրավեր: Խոստում է, որովհետև ազատ մարդիկ համագործակցելով կարող են ինքնակառավարվել այնպես, որ բարելավեն իրենց ձգտումները հանուն անձնական ազատության, տնտեսական հնարավորությունների և սոցիալական արդարության: Մարտահրավեր է, որովհետև ժողովրդավարական ձեռնարկման հաջողույունը կախված է քաղաքացիների կամքից:
Ազատականության հենքային սկզբունքները` ազատությունը և հավասարությունը, ոչ միշտ են համընկնում, և հավասարակշռությունը նրանց միջև խիստ անկայուն է: Եվ ազատական ուժերի իրական գործունեությունը պետք է ուղված լինի հենց այդ հավասրակշռության հաստատմանը և պահպանմանը:
Ազատության ըմբռնման ազատական տեսության համաձայն ազատությունը հարկադրանքի բացակայության մեջ է: Եվ պետության դերը հարկադրանքից ազատ միջավայրի ապահովումն է: Սակայն սա դեռ չի նշանակում, որ բոլորն ունեն իրենց ազատությունը իրացնելու անհրաժեշտ հնարավորություններ և ռեսուրսներ: Այս առումով ազատորեն գործելու համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը ևս ազատության սահմանափակում է:
Մենք արդեն անցել ենք <<ապահով անազատության>> փուլ խորհրդային տարիներին և շուրջ 20 տարի է ինչ ճաշակում ենք <<անապահով ազատության>> համը: Մեր բոլորի երազած ապագան <<ապահով ազատությունն>> է:
Մենք մեր ձեռքերում ենք: Անհրաժեշտ է կամք դրսևորել կառուցելու արդար, ազատ և ապահով սոցիալական միջավայր, միջավայր, որտեղ մարդը պետք է դռնա տնտեսական զարգացման ոչ թե միջոցը, այլ գլխավոր նպատակը: Փաուլո Ֆրեյրեի խոսքերով ասած կամք դրսևորել <<ստեղծելու մի աշխարհ, որտեղ սիրելը կլինի ավելի հեշտ>>:


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6