Երկուշաբթի, 23 Հուլիսի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Վերլուծություններ

ՀՀԿ ԲՀԿ առճակատման նախապատմության վերլուծություն

06.03.2015

Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները, հանձինս ԲՀԿ-ՀՀԿ սուր առճակատման, շատերի համար անսպասելի և անկանխատեսելի էին: Սակայն երբ վերլուծում ենք այս երկու քաղաքական սուբյեկտների գործողությունները հայաստանյան քաղաքական դաշտում, կարծես թե նշմարվում են այս առճակատման ծիլերը: Սույն հոդվածում ես կփորձեմ ներկայացնել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զարգացումը, սկսած այ ժամանակից, երբ երկու կոալիցիոն գործընկերների քաղաքական ուղին բաժանվեց:

   Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները, հանձինս ԲՀԿ-ՀՀԿ սուր առճակատման, շատերի համար անսպասելի և անկանխատեսելի էին: Սակայն երբ վերլուծում ենք այս երկու քաղաքական սուբյեկտների գործողությունները հայաստանյան քաղաքական դաշտում, կարծես թե նշմարվում են այս առճակատման ծիլերը: Սույն հոդվածում ես կփորձեմ ներկայացնել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զարգացումը, սկսած այ ժամանակից, երբ երկու կոալիցիոն գործընկերների քաղաքական ուղին բաժանվեց:

   2012թ.-ին դուրս գալով կոալիցիայից Բարգավաճ Հայաստանը իրեն հռչակեց որպես այլընտրանք: Չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ <<այլընտրանք>> տերմինին, քանի որ այն, որպես քաղաքական ուժի ուղղվածոթյուն, ընդունելի չեղավ նաև մեր հանրության կողմից (հասարակության մոտ լայն արձագանք են սատացել Բարգավաճ Հայաստանի կողմից միայն ընդիմադրի կեցվածքով արված հայտարարություններն ու քայլերը և հասարակությունում ԲՀԿ-ը ընկալվեց որպես ընդիմադիր ուժ, այլ ոչ այլընտրանք): Կոալիցիայից դուրս գալուց հետո Հայաստանում սպասվում էր կարևոր քաղաքական իրադարձություն՝ նախագահական ընտրություն: Այս ընտրական գործընթացներում Բարգավաճ Հայաստանի գործողությունները ուսումնասիրրելիս հասկանում ենք, որ դրանք լուրջ թեստ էին ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում: Ենթադրվում էր, որ Բարգավաճ Հայաստանը պետք է սատարեր գործող նախագահին, քանի որ ըստ էության և ԲՀԿ-ում և ՀՀԿ-ում գործում են քաղաքական էլիտայի միմյանց հետ սերտորեն կապված ներկայացուցիչներ: Սակայն ամեն ինչ այսպես չեղավ: Այս ընտրություններում ինչպես հայտնի է Բարգավաճ Հայաստանը փորձեց առաջադրել իր թեկնածուին հանձինս Վարդան Օսկանյանի: Սակայն վերջինիս հետ կապված որոշ իրավական գործընթացների արդյունքում Բարգավաճ Հայաստանը չունեցավ իր թեկնածուն: Վարդան Օսկանյանի թեկնածու առաջադրվելու փորձը և ձախողումը կարելի է Բարգավաճ Հայաստանին ուղղված հստակ մեսիջ համարել, ըստ որի իշխանություններն ունեն երկրի զարգացման իրենց տեսլականը և կողմ են իշխանական դաշտում տեսնել միայն համագործակցող ուժերի, փոխարենը դեմ լինելով իշխանությունը այլ քաղաքական ուժի, տվյալ դեպքում Բարգավաճ Հայաստանին զիջելուն: Պետք է նշել, որ սա բավականին տրամաբանական գործունեություն է և հակաժողովրդավարական բնույթ չի կրում: Այդ իսկ պատճառով Բարգավաճ Հայաստանին համագործակցելու առաջարկ արվեց. նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Բայց իրեն այլընտրանք հռչակած Բարգավաճ Հայաստանը թույլ տվեց 2-րդ սխալը. չեզոք դիրք ընդունեց ողջ ընտրական գործընթացում:

   Այնուհետև նույն կերպ շարունակելով Բարգավաճ Հայաստանը ավելի սուր բնույթ հաղորդեց ՀՀԿ-ի նկատմաբ իր ոչ գործընկերային քաղաքակնությանը: Կուսակցության ներկայացուցիչները, բացառությամբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում քննադատում էին ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը: Քննադատությունների բովանդակային մասին հետևելով թվում էր թե ԲՀԿ-ը խնդիր ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ և վարչապետի պորտֆել ձեռք բերելու հայտ է ներկայացնում: Թերևս ՀՀԿ-ի կողմից ևս այսպես էին ընկալվում Բարգավաճ Հայաստանի գործողություններն ու դրանց պատճառը հանդիսացող նպատակները: 2014թ.-ի գարնանը փոխվեց ՀՀ վարչապետը և նոր վարչապետ դարձավ առաջին հայացքից Բարգավաճ Հայաստանի համար ցանկալի քաղաքական ֆիգուր Հովիկ Աբրահամյանը, որը խնամիական կյապերի մեջ է ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն իշխանությունների կողմից իրականացված այս քայլը ևս ցանկալի արդյունք չտվեց. չմեղմացրեց ԲՀԿ-ի կողմից իրականացվող մրցակցային քաղաքականությունը, չնպասեց հայաստանյան քաղաքական դաշտում համագործակցային միջավայրի ձևավորմանը: Երկրում առկա ներքին անկայուն վիճակը, հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը և մի շարք այլ հանգամանքներ ԲՀԿ-ի համար պարարտ հող էին ստեղծել ընդիմադիր դաշտում ակտիվ գործելու, իշխանություններին քննադատելու և հասարակության որոշ զանգվածի մոտ որպես երկիրը թռիչքաձև զարգացման ուղղով տանող ուժ ընկալվելու համար: Նման իրավիճակում ԲՀԿ-ը սկսեց քայլեր ձեռնարկել ժողովրդի մոտ իշխանության վարկը գցելու հաշվին սեփական հեղինակությունը բարձրացնել: Նման օրինակներից մեկը կարելի է համար եկամտահարկի 3%-ից 1% դարձնելու օրինագծին կողմ քվեարկելը, այնուհետև այդ օրենքի չեղարկման համար ցույցեր կազմակերպելը:

   Այս ամենի գագաթնակետը եղավ ԲՀԿ կողմից հստակ իշխանափոխության պահանջ առաջ քաշելը և դրան տանող քայլեր իրականացնելը, իշխանություններին ժողովրդին փողոց դուրս բերելով վախեցնելը: Արդյունքում եղան բոլորիս հայտնի փերվարյան դեպքերն իրենց տրամաբանակ ավարտով:

   Իսկ այժմ, դեպքերի մանրամասներին ու հաջորդականություններին անդրադարձ կատարելուց հետո, փորձեմ վեր հանել այս ամենի պատճառները.

  • Բարգավաճ Հայաստանի ակտիվ ընդիմադիրի դիկրքերից հանդես գալուն ի պատասխան իշխանությունների գործողությունները բավականին զիջումային և կոմպրոմիսային էին: Բարգավաճ Հայաստանի սուր քննադատական հայտարարություններին իշխանությունները նույնչափ սուր չէին պատասխանում և եթե Բարգավաճ Հայաստանը իշխանություններին քննադատելիս երբեմն անձնավորված բնույթի քննադատություն էր իրականացնում (բոլորին է հայտնի Տիգրան Սարգսյան անձի նկատմամբ ԲՀԿ-ի վերաբերմունքը), ապա իշխանությունները իրենց հայտարարությունում նման հռետորաբանությունից խուսափում էին:

  • Երկրում ինչ-ինչ հանգամանքների բերումով ( պատերազմական իրավիճակ, շրջափակում, հասարակության մեջ անարդարության զգացում և այլն) առկա է սոցիալական լարվածություն, որից աննկարագլերիորեն օգտվում էր Բարգավաճ Հայաստանը՝ իշխանության վարկը ցածրացնելու իր քաղաքակնությունում:

  • Վերոնշյալ հանգամանքներից ԲՀԿ-ական գործիչները կարողանում էին օգտվել, քանի որ հասարակության մեջ առկա է նաև քաղաքացիական անկրթություն, հայաստանյան հասարակությունը, երկար ժամանակ ապրելով ամբողջատիրական համակարգում, քննադատելով իշխանություններին որպես ամբողջատիրական բնույթ ունեցող իշխանության, միևնույն ժամանակ հավաքվում է էլ առավել ամբողջատիրական բնույթ ունեցող ընդդիմադիր կառույցի շուրջ: Այդ իսկ պատճառով հասարակությանը հեշտ է մանիպուլացնել և նրանց մեջ իշխանության նկատմամբ ատելություն սերմանել:

  • Երկրի քաղաքական էլիտայի մի մասը գտնվում է ԲՀԿ ճամբարում և ԲՀԿ-ին իշխանության բերելու փորձով նպատակ է հետապնդում ամրապնդել իր դիրքերը քաղաքական (ավելի կոնկրետ իշխանական) համակարգում:

  • Իսկ հակաիշխանակ մնացած ուժերը, որոնք երբեք չեն կազմել կոալիցիա ՀՀԿ-ի հետ, լինելով ոչ կենսունակ ՀՀԿ-ի դեմ պայքարում (հիմնականում բավարար ֆինանսական ռեսուրսներ չունենալու պատճառով), վերջին շրջանում համախմբվեցին ԲՀԿ-ի շուրջ:

   Թերևս այս ամենը հանդիսացան այն հանգամանքները, որոնց արդյունքում ԲՀԿ քաղաքական ուղեգիծը մշակող անհատները, ՀՀԿ հանդուրժողոկանությունը շփոթեցին թուլության հետ, իշխանափոխություն իրականացնելու հստակ հնարավորություններ տեսան և արդյունքում հանդիպեցին ՀՀԿ-ի կողմից 2012թ.ից հետո առաջին անգամ հասցրած քաղաքական ապտակին: Արդյունքում տարիներ տևած քաղաքական գործընթացը մի քանի օրում գահավիժեց:

   Ինչ վերաբերվում է հետագա քաղաքական զարգացումներին, ապա ըստ երևույթին ԲՀԿ-ը, որն այժմ զրկված է իր գլխավոր հենասյունից, դեռևս կարող է կենսունակ գործունեոթյուն ծավալել ի հաշիվ իր ներսում ունեցած մի քանի ամուր հիմնաքարերի:

 

 

Սուրեն Հակոբյան

ՀԺԱՄ կուսակցության խորհրդի անդամ


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6