Շաբաթ, 21 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Վերլուծություններ

ԲՀԿ օրինակը՝ քաղաքական դաս

20.03.2015

Վերջերս ականատեսը դարձանք անձակենտրոնության հետևանքով քաղաքական ուժի անկենսունակության հերթական դրսևորմանը: Հերթական անգամ հայաստանյան հասարակության առջև կոլապսի ենթարկվեց անձակենտրոն քաղաքական ուժը. չկա անձ, չկա քաղաքական կենսունակ ուժ տրամաբանությամբ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող ուժերի գերակշռող մասը միավորված է ոչ թե գաղափարի (տվյալ դեպքում Հայաստանի բարգավաճման), այլ անձնական և խմբային շահերի շուրջ:

ՀՀ նախագահի հայտնի ելույթից հետո սկսված իրարանցումը շարունակվում է մինչ օրս, ուղղակի այստեղ կա մեկ կարևոր պահ: Նախքան Գ. Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից դուրս գալու վերաբերյալ կատարված հայտարարությունը ԲՀԿ-ից սկիզբ առած առնետավազքի բոլոր մասնակիցները դավաճանի պիտակավորում ստացան նաև ԲՀԿ սահմաններից դուրս: Իսկ Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո առնետավազքը կարծես դադարեց, քանզի խորտակվող նավը լքողները իրենց որոշումը պայմանավորեցին Գ. Ծառուկյանի անձով՝ կարևոր հիմք ունենալով ԲՀԿ-ն լքելու համար:

Իսկ ով էր Գ. Ծառուկյանը՝ որպես հայաստանյան քաղաքական ընտրանու ներկայացուցիչ. մարդ, ով ունի հեղինակություն և կարևոր կապեր (ԲՀԿ-ն հասարակական մեծամասնության կողմից այդպես էլ չընկալվեց որպես ընդդիմադիր ուժ, քանզի Գ. Ծառուկյանը, չնայած թափված ջանքերին և ռեսուրսներին, չկարողացավ կերտել ընդդիմադիր գործչի կերպար երկու հիմնական պատճառներով. նա անձնական-խնամիական կապեր ունի իշխանության ներկայացուցիչների հետ և չի անցել ընդդիմադիր դառնալու երարատև ու փշոտ ճանապարհով), մարդ, ով տիրապետում է ֆինանսական ռեսուրսների (Գ. Ծառուկյանը հենց այս ռեսուրսների շնորհիվ համակարգեց իր կարճատև քաղաքական ուղին՝ միտինգ-պիկետներից մինչև ընտրություններ), մարդ, ով ունի վարչական ռեսուրսներ և մի շարք բնագավառներում ունակ է կայացնել միանձնյա որոշումներ:

Գագիկ Ծառուկյանը հենց նման հնարավորությունների տիրապետող անձի կերպարով հասարակության որոշակի հատվածի կողմից ընկալվեց որպես ներկա իշխանությունների այլընտրանք՝ իր թիմում ունենալով և՛ սպորտը, և՛ գործարար, և՛ հանցագործ բնագավառները ներկայացնող անձանց:

Գագիկ Ծառուկյանը, հեռանալով իր իսկ կողմից կառուցված հիերարխիկ բուրգի ղեկից, թողեց այն բախտի քմահաճույքին: Ներկայումս դժվար է ասել, թե Ն. Զոհրաբյանը և նրան հավատարիմ մնացած մարդիկ ինչպես կկազմակերպեն ԲՀԿ հետագա ուղին: Բայց մեկ բան ակնհայտ է: ԲՀԿ-ն մոտ ապագայում իշխանության հետ ընդհանուր եզրեր չի կարող ունենալ և իր գործունեությունը կփորձի շարունակել ընդդիմադիր կեցվածքով: ԲՀԿ նոր առաջնորդը չի տիրապետւմ վերոհիշյալ ռեսուրսներին և չի կարող իր հեղինակության, ֆինանսական ու վարչական լծակների շնորհիվ աներեր պահել ԲՀԿ քաղաքական թիմը: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն կորուստներ ունի ինչպես կուսակցության, այնպես էլ իր էլեկտորատի շրջանում: Այդպիսով, Ն. Զոհրաբյանին և նրան հավատարիմ մնացած կուսակցականներին լավ հնարավորություն է ընձեռված ստեղծել իրական ընդդիմադիր ուժ,  այլապես ԲՀԿ-ն անխուսափելիորեն կարժանանա ՕԵԿ և ՀԱԿ ճակատագրին:

ԲՀԿ օրինակը, թերևս, լավ սերտեցին բոլորը: Այդ դասը երբեք չեն մոռանա հայաստանյան քաղաքական լիդերները, ովքեր քաղաքական լծակներ ունենալու դեպքում պարտավոր են լուրջ գործունեություն ծավալել արժանի հետնորդներ պատրաստելու համար և ցանկացած պահի պատրաստ լինել ցանկացած փոփոխության, որը կարող է փրկիչ կամ կործանիչ դեր ունենալ քաղաքական ուժի համար:

 

ՀԺԱՄ երիտասարդական թև

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6