Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Հայտարարություններ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

09.09.2014

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` 09.09.2014թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՎԱԾ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)

 Ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձեռնարկված սահմանադրական բարեփոխումների գործընթացին, որը ժողովրդավարական արժեքներ որդեգրած մեր հասարակության հետագա զարգացման համար անհրաժեշտ է:

Որպես կանոն, յուրաքանչյուր երկրում սահմանադրական բարեփոխումներն ընթանում են` պայմանավորված հասարակական կյանքում տեղի ունեցող մի շարք գործընթացներով, մասնավորապես` երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացով, քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխմամբ, իշխանության տարբեր թևերի փոխհարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ և, առհասարակ, երկրում սահմանադրական կարգավորումների միջոցով  հասարակական նոր` ավելի արդյունավետ, հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությամբ:

Մեր երկրի պարագայում վերը նշված հասարակական գործընթացներից գրեթե բոլորն էլ կարող են սահմանադրական բարեփոխումներ սկսելու հիմք հանդիսանալ:

Բացի այդ, ինչպես նշվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգային մոտեցումներում, անհրաժեշտ է երկրում ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման, ապահովման ու իրացման սահմանադրաիրավական նախադրյալներ և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները:

Ներկայումս ծավալվում են ակտիվ քննարկումներ` կապված սահմանադրական սպասվող փոփոխությունների հետ, և այդ քննարկումների առաջնային հարց է դառնում այն, թե, վերջիվերջո, ո՞ր տիպի կառավարման համակարգին նախապատվություն տալ: Այսինքն, պահել կառավարման ներկայի՞ս կիսանախագահական համակարգը, թե՞ անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

Իհարկե, քաղաքական տարբեր ուժեր առաջ են քաշում իրենց համար նախընտրելի տարբերակները, բայց կարևորն այստեղ այն հիմնավոր նախադրյալներն ու պատճառները մատնանշելն է, որը հասարակության յուրաքանչյուր անդամի հնարավորություն կտա  կշռադատված ու հիմնավոր անձնական կարծիք ունենալ մեր երկրի համար կառավարման նախընտրելի համակարգի ընտրության հարցում:

Հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու երկրում սահմանադրական զարգացումների ընթացքը, ելնելով մեր երկրում պառլամենտարիզմի ու պառլամենտական ավանդույթների օր-օրի զարգացման տեմպերից, ինչպես նաև քաղաքական ուժերի ու քաղաքացիական ինստիտուտների կայացվածության ներկայիս մակարդակից`

կարծում եմ, որ նպատակահարմար է անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, որը երկրում քաղաքական ուժերի փոխհարաբերությունների հավասարակշռման ու  կայունության ապահովման, ինչպես նաև քաղաքական ճգնաժամերի առաջացումը բացառելու երաշխիք է:

Ինչ վերաբերում է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ավանդույթներին` հարկ է հիշել, որ 1918-1920 թվականներին Հայաստանի առաջին հանրապետությունը խորհրդարանական հանրապետություն էր, ինչպես նաև հիշենք ավելի վաղ անցյալում` 1773 թվականին, Շահամիր Շահամիրյանի կողմից «Որոգայթ փառաց»-ում առաջ քաշվող «Հայոց տան» ու կառավարման խորհրդարանական պետություն ունենալու սահմանադրության կոնցեպտը:

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6