Կիրակի, 21 Հունվարի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Հայտարարություններ

ԿՈՉ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ

21.10.2014

 

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` 21.10.14թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` պատգամավորները իրենց պարտականությունները ստանձնելիս երդվում են: Ընթերցում եմ երդման տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ Երդվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: Այս ընթերցմամբ ես նույնպես միանում եմ այդ երդմանը:

Հարգելի գործընկերներ, արդյոք այս երդումը տված անձիք բարոյական իրավունք ունե՞ն գործողություններ կատարել, որոնք կվնասեն Հայաստանի Հանրապետության շահերը և սպառնալիքներ կստեղծեն ՀՀ անվտանգությանը:  Եկեք հասկանանք` արդյոք մենք մեր դիրքու՞մ ենք և անու՞մ ենք ամեն ինչ քաղաքացիական համերաշխության պահպանման համար, ինչպես ասվում է երդման մեջ: Թե ժողովրդի ականջին հաճոյանալու համար  մեզանից ոմանք տարբեր լրատվամիջոցներով նաև այս ամբիոնից հնչեցնում են հերյուրանքներ, վիրավորանքներ տարբեր գործիչների, պետական մարմինների և նույնիսկ ՀՀ նախագահի հասցեին` չհասկանալով, որ էժան հեղինակություն ձեռք բերելու ճանապարհին վնասում են պետական համակարգը և հեղինակազրկում այն: Ցանկանում եմ այդ մարդկանց հիշեցնել, որ, ըստ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի, պետական կառավարման համակարգի նկատմամբ վստահության պակասը համարվում է Ազգային անվտանգության ներքին սպառնալիք, հետևաբար անձիք, ովքեր ստեղծում են այդ սպառնալիքը, անցանկալի տարր են, և նրանց նկատմամբ գնահատականը այսուհետ խիստ է լինելու:

Ես հեռու եմ այն մտքից, որ մեզանում չկան անբարեխիղճ պաշտոնյաներ, որ տնտեսությունում չկա ստվեր և կոռուպցիոն ռիսկեր, որ պետական համակարգը իդեալական է: Սա մեր բոլորի խնդիրն է, և մենք բոլորս միասին այն պետք է հաղթահարենք:

Սիրելի ժողովուրդ, ուշադրություն դարձրեք, թե ովքեր են փորձում շահել ձեր վստահությունը, մարդիկ, ովքեր սկիզբ են դրել կոռուպցիային, մարդիկ, ովքեր հարստություն են կուտակել ստվերային գործունեությամբ, մարդիկ, ովքեր զբաղեցրել են բարձրաստիճան պետական պաշտոններ, և այն ներքին մարտահրավերները, որոնք առկա են մեզանում, մնացել են իրենց պաշտոնավարման ժամանակներից:

Սիրելի ժողովուրդ, մի հավատացեք այն մարդկանց, ովքեր ձեզ հաճոյանալու համար շահարկում են ձեր զգացմունքները, դիմում տարբեր հնարքների, ձեզ գեղեցիկ ապագա խոստանում: Դրանց հասցեին սուրբ գրքում ասված է` “շատերը կգան ձեզ մոլորեցնելու. զգոն եղեք դրանք գառան մորթի հագած գայլեր են”:

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6