Երեքշաբթի, 24 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Հայտարարություններ

ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

11.11.2014

(Իրանը մեր պատուհանն է դեպի Ասիա)

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` 11.11.14թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)

2013 թ. սեպտեմբերին Միջին Ասիայի երկրներ կատարած իր այցի ընթացքում Չինաստանի նախագահը հանդես եկավ մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաստեղծման մասին առաջարկությամբ: Այս ծրագիրը միտված է Չինաստանի, Միջին Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը: Այստեղ հատկապես ուշագրավ է տնտեսական տրանսպորտային միջանցքի կառուցման նախագիծը, որն անցնելու է հարևան Իրանով և կապակցելու է Արևելյան Ասիան Արևմտյան Եվրոպայի հետ:

Ըստ այդմ արտաքին հարաբերությունների ոլորտում Հայաստանը պետք է շարունակի փոխշահավետ հարաբերությունների զարգացումը առաջին հերթին իր հարևանների հետ: Ինտեգրացիոն գաղափարները կարող են փայլուն հեռանկարներ խոստանալ, սակայն ամենաիրական փաստերը և իրողությունները այն երկրներն են, որոնց հետ մենք ընդհանուր սահման ենք կիսում: Այս համատեքստում ոչ մի ինտեգրացիոն գործընթաց չպետք է նույնիսկ ամենափոքր անջրպետն առաջացնի կամ խորացնի այն մեր և մեր անմիջական հարևանների միջև: 

«Իրանը մեր պատուհանն է դեպի Ասիա» և անհրաժեշտ է բացել այն: Քանզի Հայաստանի զարգացման գրավականը նաև Արևմուտք-Արևելք տնտեսական կապերի ոլորտում է: Այս առումով ողջունելի է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջերս կատարած այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Եվ այդ այցի շրջանակներում տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները վկայում են, որ այս խնդիրը երկուստեք կարևորվում է:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Եվրասիական մայրցամաքում են գտնվում երկրագնդի 3 ամենաակտիվ տնտեսական գոտիներից երկուսը՝ Արևմտյան Եվրոպան և Արևելյան Ասիան: Եվ ինչպես հնագույն ժամանակներում, այսօր նույնպես զարգացման գրավականը ոչ թե գտնվում է միայն Հյուսիսում կամ Հարավում, ոչ թե միայն Արևմուտքում կամ միայն Արևելքում, այլ Արևմուտք-Արևելք տնտեսական կապերի ոլորտում:

Այստեղ առանցքային է Իրանի դերը: Քանզի «մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» վերականգնման պարագայում Իրանը կկուտակի Եվրասիական մայրցամաքում Արևելք-Արևմուտք կապերում «բանալի պետության» անառարկելի և ահռելի ներուժ:

Հետևաբար, անհրաժեշտ է օր առաջ ձեռնարկել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը, որը Հայաստանը կինտեգրի այդ խոստումնալից տնտեսական գոտու մեջ:

Թերևս լավագույն լուծումը կլինի այդ տնտեսական գոտու բարիքների համատեղումը Ռուսական անվտանգության անձրևանոցի ներքո:

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6