ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կիրակի, 19 Օգոստոսի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Հայտարարություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

02.12.2014

 

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` 02.12.14թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)

Այն երկրներն ու հասարակությունները, որոնք չունեն իրենց ապագայի տեսլականը, դատապարտված են աղքատ և հետամնաց լինելու: Իսկ նրանք, ովքեր կարողանում են ձևակերպել ապագայի նկատմամբ իրենց տեսիլը և նոր արժեքներ են առաջարկում հասարակությանն ու համայն աշխարհին, առաջնորդում են աշխարհը, և աշխարհը հետևում է նրանց:

Յուրաքանչյուր երկիր, որը որդեգրում է երկրորդ ճանապարհը, ողջ հասարակությամբ և պետական ամբողջ համակարգով լծվում է այդ տեսիլի իրագործմանը, իրականացնում է հայեցակարգային արմատական բարեփոխումներ` բարձրանում է նոր, որակապես ավելի բարձր հարթություն` առաջնային դիրք զբաղեցնելով այլոց նկատմամբ: Մենք պարտավոր ենք ընթանալու այս ճանապարհով:  Սակայն արմատական բարեփոխումները միշտ չէ, որ ձեռնտու են լինում բոլորին: Միշտ էլ մեզանում գտնվում են մարդիկ և խմբեր, ովքեր ցանկանում են խոչընդոտել բարեփոխումների ընթացքին: Դրանք հատկապես այն խմբերն են, ովքեր հասարակական դիրք են ձեռք բերել և ունեցվածք կուտակել` օգտվելով հին կարգերի հնարավորություններից և հին օրենքների բացերից, հետևաբար, դեմ են փոփոխություններին և կառչած են մնում հին կարգերից և սովորություններից, որոնք խարսխված են վայրի մրցակցային քաղաքական մշակույթի վրա և հեռու են համագործակցային լինելուց:

Մինչդեռ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀկ-ն իրենց դրսևորում են որպես համագործակցային բացառիկ մտածողություն ունեցող և քաղաքականության մեջ հանդուրժողականություն ցուցաբերող սուբյեկտներ: Եվ քաջ գիտակցելով, որ մեր երկրում բարեփոխումները անհետաձգելի են, ժողովրդավարությունն անդառնալի, իսկ ժողովրդի ու նրա կազմակերպված հատվածի հետ մշտապես հաշվի նստելն անհրաժեշտ` որդեգրել են համատեղ ջանքերով երկիրը առաջ տանելու քաղաքական դիրք:

Ցավոք սրտի, ոմանք չարախնդությամբ և թշնամանքով են վերաբերվում այդ հանդուրժողականությանն ու համագործակցային մտածելակերպին, չեն ուրախանում մեր երկրի հաջողություններով, գիշեր ու զոր վատաբանում և վարկաբեկում են մեր պետությունը և սպասում, որ կառավարությունը կձախողվի:

Այդ մարդկանց ցանկանում եմ վստահեցնել, որ եթե չփոխեն իրենց մտածելակերպը, ապա շատ շուտով հայտնվելու են քաղաքական լուսանցքում և չեն կարողանալու մասնակցել մեր երկրի հետագա շինարարությանը:

Իսկ ՀՀ կառավարությունը իր ձեռնարկած բազմաթիվ ծրագրերով հաջողելու է: Դա է վկայում ՀՀ Նախագահի, վարչապետի և ՀՀԿ-ի քաղաքական կամքը` համագործակցության միջոցով ընթանալ բարեփոխումների ճանապարհով, որի տրամաբանական ավարտը, ըստ իս, լինելու են Սահմանադրական բարեփոխումները:

Բարեփոխումներ, որի արդյունքում Հայաստանում ձևավորվելու է համագործակցային բնույթի քաղաքական նոր մշակույթ, որն իր հերթին կարող է Հայաստանում տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման երաշխիք հանդիսանալ:

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6