Երեքշաբթի, 24 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Հայտարարություններ

ԿՈՉ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ

02.03.2015

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ` 02.03.2015թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)

Օրեր առաջ մեկնարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները և ընդունվեց համազգային նշանակության փաստաթուղթ` “Ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը»: Այն բացառիկ էր, քանզի ընդունվեց Հայ ժողովրդի բոլոր հիմնական կառույցների մասնակցությամբ: Հռչակագրում նշված թեզերը, ըստ էության, ապագային միտված գործողությունների ուղենիշ են, որոնք կյանքի կոչելու համար պետք է լինենք միասնական և համախմբված Հայոց պետականության շուրջ: Այս առումով տեղին է հիշել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը.

«Զինվոր թե սպա, գիտնական թե արվեստագետ, բժիշկ թե ուսուցիչ, բանվոր թե նախարար` բոլորս մեծ հաշվով նույն գործն ենք անում` նույն կառույցի մասերն ենք. ինչպես տաճարի հիմքը, սյուներն ու գմբեթն ունեն տարբեր գործառույթներ, բայց բոլորը միասին մեկ ամբողջություն են:

Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իրեն ընկալի որպես մի քար տաճարի պատի մեջ, ապա կտեսնենք, թե որքան ուժեղ, գեղեցիկ ու անմահ ենք մենք միասին, և որքան խոցելի ենք, երբ տաճարի պատից քար է պակասում»:

 Տարելիցին նվիրված միջոցառումների շարքը և մեր համախմբված գործունեությունը մեր հարևանների մոտ հիստերիա են առաջացնում: Մեկը լարվածություն է ստեղծում սահմանում, իսկ մյուսը Գալիպոլիի ճակատամարտի օր է տոնում: Այս ամենը հասկանալի է: Մենք գիտենք նրանց հակահարված տալու մեթոդները: Սակայն ինչպե՞ս վարվենք այն մարդկանց հետ, ովքեր մեր մեջ են և, կուրացած իշխանատենչության մոլուցքից, կանգ չեն առնում ոչնչի առջև: Նույնիսկ պատրաստ են վտանգել Արցախը, որտեղ նաև իրենց արյունն է թափվել: Հետևաբար, ցավով նշում եմ, որ խոսելու մի լեզու է մնում` Բերձորյան Մահակը, որն իջնում է` չհարցնելով, թե ով է դիմացը կանգնած` Արցախյան հերոս, շարժման մասնակից, թե մի սադրիչ տարր:

Սիրելի ժողովուրդ, այսօր մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, և ցանկացած անխոհեմ արարք կարող է կտրուկ փոխել իրավիճակը` վատթարացնելով այն:

Այս տեսակետից հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքը չեմ կարող չորակել որպես անխոհեմ քայլ, քանի որ առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու Արցախի տարածքում երթ կազմակերպելը, այն էլ «100 ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով, սադրանք է, որն անուղղակիորեն ջուր է լցնում հարևանների ջրաղացին:

Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մենք ազգովի կարո՛ղ ենք և պարտավո՛ր ենք համախմբվել մեր պետության շուրջ, քանզի ինչպես ասում էր երջանկահիշատակ Վազգեն Առաջինը.

«Մենք բոլորս մե՛կ ազգի հարազատ զավակներն ենք, ամեն բանից վեր և անկախ ամեն տեսակի տեսակետներից և գաղափարական դիրքորոշումներից, ի սկզբանե մենք մե՛կ ազգ ենք, համախմբված Սուրբ Արարատի լանջերի շուրջ, հազարավոր տարիներ ի վեր` նախաստեղծման  շրջաններից  սկսյալ»:

 «Մենք միայն այսօրվա հայությունը չենք ներկայացնում, այլ համայն ամբողջությունը հայ ժողովրդի գոյության սկզբից մինչև մեր օրերը»:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով խոսքս` Համազգային համախմբման կոչ եմ անում, որպեսզի յուրաքանչյուրս  դառնանք  տաճարի  մեկ  քար, երբեք չերերա՛նք  և  ցած չընկնե՛նք:

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6