Երեքշաբթի, 24 Ապրիլի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Հայտարարություններ

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԵՆՏՐՈՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

24.02.2015

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ`24.02.2015թ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)

 Հաշվի առնելով քաղաքական վերջին զարգացումների կարևորությունը և այն, որ հասարակության լայն զանգվածների մոտ հարցեր են առաջացել, թե ինչու դրանք տեղի ունեցան և ինչու հիմա` փորձեմ ներկայացնել իմ կարծիքը տեղի ունեցածի բուն պատճառների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, քաղաքական մշակույթում առավել տարածված են մասնակցային-հասարակակենտրոն և հպատակային-անձակենտրոն ձևերը: Մասնակցային քաղաքական մշակույթը կրողները աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ և քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ, որը բնորոշ է ժողովրդավարական համակարգերին: Հպատակային քաղաքական մշակույթը կրողները աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ մեծ հետաքրքությամբ, բայց պասիվ մասնակցությամբ, որը բնորոշ է ավտորիտար համակարգերին:

Մենք՝ հայերս, մեծամասամբ լինելով հպատակային քաղաքական մշակույթի կրող, մինչ օրս չենք կարողացել ձևավորել հասարակակենտրոն քաղաքական մշակույթ` մնալով անձակենտրոնության տիրույթում, որն էլ դարձել է ազգային բնավորության գիծ: Հայ քաղաքական մշակույթում անձակենտրոնությունը նկատելի է դառնում հատկապես քաղաքական էլիտայի շրջանակներում, երբ քաղաքական միավորները ձևավորվում և գործունեություն են ծավալում անհատների նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Այսպես, ստեղծվում է մի իրավիճակ, երբ գաղափարական պայքարն իր տեղը զիջում է անձնական և կուսակցական շահերի բախման պայքարին: Այս գործընթացն ընթանում է թե´ իշխանության, և թե´ ընդդիմության շրջանակներում, հետևաբար, հասարակությունը հայտնվում է ոչ թե համագործակցային, այլ անառողջ մրցակցային հարթությունում:

Ներկայումս հայ հասարակությունը գտնվում է քաղաքական մշակույթի հպատակային տիպից մասնակցային տիպին անցումային փուլում: Եվ այդ անցման ընթացքում բախվում են հին` մրցակցային-անձակենտրոն, և նոր` համագործակցային-հասարակակենտրոն, մտածողության տիպերը:

Այս համատեքստում վերջերս տեղի ունեցած ՀՀԿ-ԲՀԿ բախման իրական պատճառը հանդիսանում է մասնակցային և հպատակային քաղաքական մշակույթների պայքարը: Իսկ ինչու՞ այն տեղի ունեցավ այսօր: Պատասխանը միանշանակ է. ՀՀԿ-ի կողմից սկսված սահմանադրական բարեփոխումները բացահայտեցին այն խորքային տարբերությունները, որոնք առկա են քաղաքական սուբյեկտների մեջ հայեցակարգային և աշխարհընկալման մակարդակում:

Այսպիսով, ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների մեկնարկմամբ, Հայաստանում սկսվել է քաղաքական մշակույթի փոփոխման գործընթացը, և անձակենտրոն մտածողությունն իր տեղը զիջում է հասարակակենտրոն մտածողությանը:

Արդյունքում, հայ քաղաքական մշակույթը ենթարկվելու է որակական փոփոխության, և անհատակենտրոն մշակույթի կրող քաղաքական էլիտային փոխարինելու է հասարակակենտրոն մշակույթի կրող քաղաքական էլիտան: Այս պարագայում որոշումները կայացնելու են ոչ թե անհատները, այլ քաղաքական թիմերը, որն էլ, իր հերթին, դառնալու է Հայաստանի զարգացման կարևոր գրավականներից մեկը: 

 


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6