Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Նորություններ

«Գազպրոմը», Հայաստանի կառավարությունը և Իրան-Հայաստան կիսագործող գազատարը

01.02.2016

Վերջին տասնամյակում Հայաստանում պարբերաբար տարբեր քննարկումներ և մեկնաբանություններ են եղել Իրան-Հայաստան գազամուղի հնարավորությունների վերաբերյալ: Հայաստանում հասարակության զգալի հատվածի մոտ կարծրացած է այն տեսակետը, որ Իրան-Հայաստան գազամուղը մեծ հնարավորություններ էր ընձեռելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, սակայն Ռուսաստանը խոչընդոտեց այդ գազամուղի լիարժեք գործարկմանը: Այս տեսակետի ամրացմանը նպաստում են այն հանգամանքերը, որ «Գազպրոմին» է պատկանում ոչ միայն «Հայռուսգազարդի» 100%-ը , այլ նաև ԻրանՀայաստան գազամուղը: Ասինքն «Գազպրոմը» մոնոպոլ դիրք է զբաղեցնում Հայաստանի գազամատակարարման համակարգում: Հետևաբար տրամաբանական է դառնում այն պնդումը, որ Ռուսաստանը «Գազպրոմի» միջոցով խոչընդոտում է Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանմանն ուղղված փորձերը, որպեսզի Հայաստանում պահպանի իր մոնոպոլ դիրքը և եվրոպական շուկայում նոր մրցակից չունենա:   Այժմ Իրան-Հայաստան գազամուղը գործում է իր թողունակության 20-25%-ի չափով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների 2014թ.-ի առաջին կիսմայակի դրությամբ Հայաստան է  ներկրվել  1.18 մլրդ. մ3  գազ, որից  196 մլն մ3-ը Իրանից, իսկ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը հաշվվում է տարեկան մինչև 2,3 մլրդ մ3 գազ, ապա պետք է եզրակացնել, որ Իրան-Հայաստան գազամուղը կարող է բավարարել Հայաստանի էներգետիկ պահանջները: Սակայն «Գազպրոմի»  և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը վերլուծելիս Իրան-Հայաստան գազամուղի ամբողջական գործարկումը մնում  է  երազանք.

  • Ռուսական գազի գինը Հայաստանի սահմանից մինչը սպառողներին հասնելը կրկնակի թանկանում է:
  • Հայաստանի կառավարությունը վաճառեց «Հայռուսգազարդի» իրեն պատկանող 30% բաժնետոմսերը և այժմ գրեթե լծակներ չունի ներքին շուկայում գազի  գնագոյացման գործընթացների վրա:
  • Վրացական իշխանությունների հետ դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների  վերաբերյալ բանակցելիս «Գազպրոմի» ներկայացուցիչները սպառնում են, որ վրացական կողմի հետ համաձայնության չգալու դեպքում կարող են Հայաստանին գազ մատակարարել Իրանից:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայաստանյան շուկայում «Գազպրոմի» ձեռքերն ազատ են գործելու համար: Իսկ «Գազպրոմին» զսպելու համար  գազի ներկրման այլընտրանքային տարբերակների որոնման ուղղությամբ Հայաստանի կառավարությանն արգելված է քայլեր ձեռնարկել, քանի որ իրենց փոխարեն «Գազպրոմը»  դա անում է: Իրանից գազի ներկրման անընդունակությունը ՀՀ կառավարությունը, հանձինս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում է քողարկել՝ պարզաբանելով, որ Իրանը Հայաստանին  ռուսական գազից էժան գազ չի առաջարկում: Սակայն նախարարի հայտարարությունը հակասության մեջ է «Գազպրոմի» ներկայացուցիչների հայտարարության հետ, համաձայն որի, իրենք պատրաստ են հայկական շուկան ապահովել իրանական գազով (պետք է նկատել, որ ըստ Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի, իրենց կողմից իրականացված վերլուծություններից հետո եկել են եզրակացության, որ ներկայիս Իրան-Հայաստան գազամուղը կարող է բավարարել Հայաստանի գազի պահանջը): Եթե հիմնվենք Երվանդ Զախարյանի հայտարարության վրա, ապա «Գազպրոմը» իրանական կողմից գնելու է գազը, որի արժեքը լինելու է ոչ պակաս, քան  1000 մ3ը 165$, ապա վաճառի Հայաստանին: Եթե լավատեսորեն ենթադրենք, որ «Գազպրոմը» Իրանից կգնի ոչ թանկ քան 165 $ 1000 մ3ը, ապա կամ «Գազպրոմը» պետք է  հրաժարվի իր եկամուտներից (քանի որ ռուսական գազի նույն գնի դեպքում ընկերությունն արդեն որոշակի եկամուտ ունի) և իր հաշվին հոգա այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են Իրանից գազի գնումն իրականացնելու համար, կամ պետք է Հայաստանում սպասվեն գազի գնի նոր թանկացումներ: Վերոնշյալ երկու տարբերակներն էլ հեռու են  իրականությունից, քանի որ առաջինի դեպքում «Գազպրոմը» բիզնես գործունեություն իրականացնող ընկերություն է, որը տարիներ ի վեր, չնայած Հայաստանի տնտեսության խղճուկ վիճակին, հանդես է գալիս մոնոպոլ դիրքով, իսկ երկրորդի դեպքում, հաշվի առնելով ՀՀ կառավարության դիմումը «Գազպրոմին» գազի գինը էժանացնելու վերաբերյալ, պետք է բացառել գազի գնի նոր թանկացումը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Իրանը Հայաստանին ռուսական գազից էժան գազ կարող է առաջարկել, և դա է պատճառը, որ «Գազպրոմը»  պատրաստ է հայկական շուկան ապահովել իրանական գազով:

Եզրակացություն. «Գազպրոմը» չի պատրաստվում հայաստանյան շուկայում զիջել իր մոնոպոլ դիրքերը: Իր ձեռքում կետրոնացնելով Հայասանի գազամատակարարման համակարգը՝  Իրան-Հայաստան նոր գազամուղի կառուցման դեպքում կփորձի անմասն չմնալ դրանից: Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների՝ «Գազպրոմի» հետ վարած քաղաքականությունը, որը կարելի է բնութագրել «Ինչպես Ռուսատանի Դաշնությունը կցանկանա, այնպես էլ կլինի» նախադասությամբ, ՀՀ կառավարության դիմումը (որը պետք է լիներ պահանջ) ուղղակի քաղաքական բովանդակություն ունի, ուղղված է ներքին լսարանին և սոցիալական որևէ խնդիր չի լուծի, քանի որ դժվար թե «Գազպրոմում» լուրջ զիջումների գնան: Ի վերջո չպետք է մոռանալ, որ դեռևս շարունակվում է գազի գինը կրկնակի թանկցումը սահմանից մինչև սպառող ընկած տարածությունում:

Շարունակելի...

 

ՀԺԱՄ   վարչություն   

անդամ  Սուրեն   Հակոբյան


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA
Կարդացեք նաև

ՀԺԱՄ վարչության հայտարարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

Հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԺԱՄ կուսակցության նամակը

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6