ՀԺԱՄ կուսակցության նամակը
Կիրակի, 19 Օգոստոսի




ՈՐՈՆՈՒՄ




ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՖՈՏՈԱՐԽԻՎ

facebook

youtube
Ապագան կառուցվում է այսօր և այստեղ: Համագործակցային Հայաստան=Հնարավորությունների Հայաստան
Նորություններ

ՀԺԱՄ կուսակցության նամակը

22.04.2016

Սույն նամակը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀԺԱՄ կուսակցության կողմից առաքվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ՀՀ նախարարներին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Երևանի քաղաքապետին և այլ պաշտոնատար անձանց:

  «Ապրիլի 2-5-ը ողջ հայ ժողովուրդը և հայոց բանակը դարձան մեկ բռունցք: Մենք համախմբվեցինք և հաղթեցինք: Բոլորովին նպատակ չհետապնդելով վիրավորել որևէ մեկին՝ ցանկանում ենք շեշտել, որ ցանկացած համախմբում առ ոչինչ է, եթե մենք ի զորու չենք փոխվել, եթե Դուք ի զորու չեք փոխվել:

Հայտնի իրադարձություններից հետո հասարակության լայն շերտերին հետաքրքրում է, թե ի՞նչ է լինելու հետո. շարունակելու՞ ենք կռվել 80-ականների զենքերով, ինչքա՞ն ենք մեղավորի պես նայելու հերոս ծնած մայրերի աչքերին, արդյոք շռայլ ենք գտնվելու Արցախի համար հանգանակություն կատարելիս: Վերջին կետը պարտավորեցնող է հատկապես հայաստանյան քաղաքական էլիտայի համար. ներկա պահին մեր պետությունը միայնակ է, հասարակությունն՝ աղքատ: Ի վերջո, այս համախմբման հուժկու ալիքը ինչ որ բան փոխելու՞ է մեր մեջ, թե՞ շարունակելու ենք ապրել ջունգլիի օրենքներով:

Այս օրերին նաև նկատելի դարձան թիկունքի և ճակատի բացերը: Եթե ճակատի բացը պայմանավորված էր գլխավորապես ժամանակակից սպառազինության պակասով, ապա թիկունքինը՝ պետական համակարգում արմատավորված բացասական երևույթների առկայությամբ, որոնցից առավել սպառնալից է կոռուպցիան: Վերջինիս դեմ պայքարը պետք է իրականացնել վճռականությամբ և հավատով: Կաշառակերությունը պետք է արմատախիլ անել մեր մտածողությունից:

Մեր հորդորն է, որպեսզի Դուք ևս պայքարեք կոռուպցիայի և կաշառակերության դեմ, որը խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը, անառողջ հասարակական հարաբերություններ ստեղծում և տանում մեզ այլասերման: Ինչպես Սբ. Գրքում Տեր Աստված ասում է. «Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմութեամբ ու հաւատով մաքրւում է մեղքը, եւ Տիրոջ երկիւղով ամէն ոք խորշում է չարից» (Առակ. 15.25-28):

Սթափվե՛ք: Այսուհետ կոռուպցիան խրախուսողը նույնացվելու է սահմանից անդին գտնվողների հետ:

Կոռուպցիան չարիք է, կոռուպցիոները՝ թշնամի» : 

  

ՀԺԱՄ վարչության նախագահ`                                  

Արթուր Լևոնյան


Share |

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Անուն
Էլ. փոստ
Բնութագիր
Մուտքագրեք հետևյալ նշանները CAPTCHA
Կարդացեք նաև

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

«Գազպրոմը», Հայաստանի կառավարությունը և Իրան-Հայաստան կիսագործող գազատարը

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

ՀԺԱՄ կուսակցության վարչության հայտարարություն

Հրապարակվել է Սահմանադրության նախագծի 1-7 գլուխների նախնական տարբերակը

ՄԵՆՔ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ՉԱՓՈՎ, ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԲՀԿ օրինակը՝ քաղաքական դաս

ՄՈՒՏՔ


ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս կգնահատեք մեր նոր կայքը?
Գերազանց
Լավ
Բավարար
Անբավարար
Արդյունքներ

ՀԺԱՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Shirak Lori Tavush Ararat Armavir Gegharkunik Kotayk Aragacotn Yerevan Vayots_dzor Syunik Shirak Lori Tavush Syunik Kotayk Gegharkunik Armavir Ararat Yerevan Aragacotn Vayots_dzor
  • Շիրակի մարզ

  • Լոռու մարզ

  • Տավուշի մարզ

  • ք.Իջևան, Երիտասարդական 16
  • ք.Դիլիջան, Մյասնիկյան 80
  • ք.Բերդ, Մաշտոցի
  • Սյունիքի մարզ

  • Կոտայքի մարզ

  • ք.Չարենցավան, Հր.Քոչարի 8
  • ք.Եղվարդ, Երևանյան 4
  • Գեղարքունիքի մարզ

  • ք.Սևան,Նարիյան 120ա
  • ք.Գավառ, Սայադյան 2/1
  • ք.Մարտունի, Երևանյան - Մյասնիկյան խաչմերուկ
  • ք.Վարդենիս
  • Երևան

  • ք.Երևան, Նոր-Նորք Նանսենի 1
  • ք.Երևան, Բագրատունյաց 30
  • ք.Երևան, Դավիթ Անհաղթի 23
  • ք.Երևան, Րաֆֆու 33
  • Արարատի մարզ

  • ք.Արարատ, Խանջյան 45
  • Արագածոտնի մարզ

  • ք.Աշտարակ, Ն.Սիսակյան 79
  • Վայոց ձորի մարզ

  • ք.Եղեգնաձոր, Սևակի 5
  • Արմավիրի մարզ

  • ք.Եջմիածին, Մաշտոցի 20
  • ք.Արմավիր, Հանրապետության 6